18.09.2020 04:56

239 նոր դեպք, 138 ապաքինված

239 նոր դեպք, 138 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 239 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 46 հազար 910 է:

Ապաքինվել է եւս 138 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 42 հազար 369 է:

Մինչ այս պահը իրականացվել է 255 հազար 927 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 330 մարդ:

Մահացել  է 1 քաղաքացի:

Պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 926:

285 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: