18.09.2020 05:25

ԵԱՀԿ-ն հետաքննում է խախտումները Բելառուսում

ԵԱՀԿ-ն հետաքննում է խախտումները Բելառուսում

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հատուկ խումբ է նշանակել՝ հետաքննելու Բելառուսում նախագահական ըտրությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումները։

Բելառուսական ընդդիմությունը, որի դիրքորոշումը հինգշաբթի օրը պաշտպանեց Եվրախորհրդարանը, չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը և քվեարկության արդյունքները կեղծված է համարում։

Այդպիսի խումբ ստեղծելու առաջարկ անող երկրներից մեկի՝ Դանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ԵԱՀԿ-ի հետաքննության արդյունքները կհրապարակվեն վեցից ութ շաբաթվա ընթացքում։ Դանիայի ԱԳՆ ղեկավար Յեպպե Կոֆոդը հայտարարել է, որ առաքելության նպատակն է «պատասխանատվության կանչել բելառուսական իշխանություններին, որոնք պատասխանատու են Բելառուսի ժողովրդի՝ մարդու ազատության և իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և արդար ընտրություն իրականացնելու իրավունքը կոպտորեն  խախտելու համար»։

Բացի Դանիայից, հանձնաժողովի ստեղծմանը կողմ է եղել ևս 16 երկիր՝ Բելգիան, Կանադան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Մեծ Բրիտանիան, Չեխիան և ԱՄՆ-ը։ Ամենայն հավանականությամբ՝ ԵԱՀԿ քննիչներին Բելառուս չեն թողնի, և նրանք ստիպված կլինեն տեղեկություններ հավաքել հեռահար։

Փոխանցում է BBC-ն։