18.09.2020 04:00

Լուիս Սուարեսը ժամանել է Իտալիա

Լուիս Սուարեսը ժամանել է Իտալիա

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ժամանել է Իտալիա, որպեսզի իտալերենի քննություն հանձնի «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուց առաջ:

La Gazetta dello Sport-ի հաղորդմամբ՝ 33-ամյա հարձակվողը բարեհաջող է հանձնել իտալերենի քննությունը և հանդիպում կունենա «Յուվենտուսի» ղեկավարության հետ:

Լուիս Սուարեսը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում»: Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 21 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: