18.09.2020 05:47

Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսակապով  ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Նա կմասնակցի Բելառուսի իրավիճակին նվիրված դեբատներին, որոնք Եվրամիության նախաձեռնությամբ որոշվել է անցկացնել Ժնևում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ավելի վաղ  հայտարարել է, որ դեբատներն անհրաժեշտ են, քանի որ Բելառուսից տեղեկություններ են ստացվում «այս կամ այն կերպ ընդդիմադիր շարժման հետ կապ ունեցող մարդկանց առևանգելու» վերաբերյալ։

«Բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողներին նունպես ձերբակալում ու հետապնդում են»,-Բաչելետի խոսքն է մեջբերում ՄԱԿ-ի կայքը։

Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքն այժմ ապրում է Լիտվայում, որովհետև իրեն սպառնալիքներով  ստիպել են լքել Բելառուսի տարածքը։

Փոխանցում է BBC-ն։