18.09.2020 07:38

Թրամփը գանգատվել է, որ նախագահ ընտրվելուց հետո կորցրել է ընկերներին

Թրամփը գանգատվել է, որ նախագահ ընտրվելուց հետո կորցրել է ընկերներին

Դոնալդ Թրամփը Վիսքոնսին նահանգում ընտրողների հետ հանդիպմանը գանգատվել է, որ նախագահ ընտրվելուց հետո իր սոցիալական կյանքը փոխվել է։

«Ես կորցրի բոլոր ընկերներիս իմ պաշտոնի պատճառով»,- հայտարարել է Թրամփը։ Նա ասել է, որ հիմա չի կարող հանդիպել ընկերների հետ և խմել՝ ինչպես նախկինում էր։

«Հիմա նրանք զանգահարում են ինձ ու ասում․ «Պարոն նախագահ, չէի՞ք ուզենա՝ մի հատ հանդիպեինք»։ Ես ասում եմ․ «Ինձ Դոնալդ ասա, մենք արդեն 30 տարի է՝ ծանոթ ենք»։ «Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ»»։

Թրամփը նաև կատակել է, թե միշտ խորհուրդ է տալիս ժամանակ չանցկացնել հաջողակ մարդկանց հետ։ «Պակաս հաջողակ մարդիկ ստիպում են, որ քեզ շատ ազդեցիկ զգաս»,- պարզաբանել է նա։

Փոխանցում է tvrain-ը։