18.09.2020 08:56

Այսօր լրանում է Ջիմի Հենդրիքսի մահվան 50 տարին

Այսօր լրանում է Ջիմի Հենդրիքսի մահվան 50 տարին

Ուրբաթ օրը լրանում է ուղիղ 50 տարին այն օրվանից, երբ 1970 թ․ սեպտեմբերի 18-ին թմրանյութի գերդոզավորման հետևանքով կյանքին հրաժեշտ տվեց բոլոր ժամանակների մեծագույն ռոք-կիթառահարներից մեկը՝ Ջիմի Հենդրիքսը։

Կյանքի վերջին տարիներին Հենդրիքսը հյուրախաղերի էր մեկնում աշխարհով մեկ, բայց նրա միակ մշտական կացարանը Լոնդոնի Մեյֆեր շրջանում շենքի վերջին հարկի բնակարանն էր։ Այդ նույն շենքում ավելի քան երեք հարյուրամյակ առաջ ապրել էր անգլիացի կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը։

Այժմ այդ շենքում երկու թանգարան կա, որոնք նվիրված են այդ երկու մեծ, բայց իրարից շատ տարբեր երաժիշտներին։

Փոխանցում է BBC-ն։