19.09.2020 01:30

Saint Louis Rapid & Blitz․ Լեւոն Արոնյանն անհաջող անցկացրեց կայծակնային խաղի առաջին շրջանը

Saint Louis Rapid & Blitz․ Լեւոն Արոնյանն անհաջող անցկացրեց կայծակնային խաղի առաջին շրջանը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի կայծակնային խաղի առաջին շրջանում հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ոչ ոքի խաղաց ամերիկացիներ Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու եւ Ալեքսանդր Գրիշչուկի հետ, պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ամերիկացիներ Ջեֆրի Սյոնին եւ Հիկարու Նակամուրային։

Արոնյանը 27 հնարավորից վաստակել է 12,5 միավոր եւ Պենտալա Հարիկրիշնայի հետ կիսում է 6-7-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է՝ 18,5 միավոր։

Սեպտեմբերի 19-ին տեղի կունենա կայծակնային խաղի եւս 9 տուր։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։