19.09.2020 12:22

«Տոտենհեմի» երկրպագուները ծափերով են դիմավորել Գարեթ Բեյլին

«Տոտենհեմի» երկրպագուները ծափերով են դիմավորել Գարեթ Բեյլին

Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը ժամանել է Լոնդոնի «Տոտենհեմի» մարզաբազա, հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիական ակումբի երկրպագուները մարզաբազայի մուտքի մոտ ծափերով են դիմավորել «Տոտենհեմի» նախկին խաղացողին, որն առաջիկայում պայմանագիր կկնքի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ։ Ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։ Նա հանդես կգա վարձակալությամբ։

31-ամյա ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալության համար «Տոտենհեմը» կվճարի 14,2 միլիոն եվրո:

Բեյլը «Ռեալ» էր տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։ Այժմ Արքայական ակումբը պատրաստ է նրան վաճառել 20 միլիոն եվրոյով։

Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։