19.09.2020 13:14

244 նոր դեպք, 182 ապաքինված

244 նոր դեպք, 182 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 244 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 47 հազար 154 է:

Ապաքինվել է եւս 182 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 42 հազար 551 է:

Մինչ այս պահը իրականացվել է 259 հազար 664 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 390 մարդ:

Մահացել  է 2 քաղաքացի:

Պացիենտները եղել են 88 (տղամարդ) եւ 46 (կին) տարեկան:  Բոլորն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 928:

285 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: