19.09.2020 05:40

Բորիս Ջոնսոն․ «Երկրորդ ալիքից խուսափել հնարավոր չէ»

Բորիս Ջոնսոն․ «Երկրորդ ալիքից խուսափել հնարավոր չէ»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքից խուսափել հնարավոր չէ։

Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ ընդգծելով, որ չի ուզուն երկրում երկրորդ կարանտինը հայտարարել և կասեցնել տնտեսությունը։

Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ այժմ երկրում վարակվածների թիվն ամեն օր կազմում է մոտավորապես 6 հազար, ինչը երկու անգամ շատ է, քան նախորդ շաբաթ։

«Ոչ մի կասկած չկա, որ, ինչպես մի քանի շաբաթ առաջ ասել եմ, դա սպասելի էր։ Եվ մենք այժմ տեսնում ենք, թե ինչպես է մոտենում երկրորդ ալիքը։ Մենք դա տեսնում ենք Ֆրանսիայում և Իսպանիայում, ամբողջ Եվրոպայում։ Դա իրոք այդպես է, և վախենամ՝ մենք դա կտեսնենք նաև մեր երկրում։ Ես ընդհանրապես չեմ ուզում երկրորդ համազգային կարանտինը մտցնել։ Դա ծայրահեղ միջոց է, որը ոչ ոք չի ուզում։ Ես ընդհանրապես չեմ ուզում ավելի լուրջ սահմանափակումների գնալ»,- ասել է Ջոնսոնը։

Փոխանցում է euronews-ը։