19.09.2020 06:25

Տիխանովսկայան Մինսկին մեղադրել է մարդու իրավունքները ոտնահարելու մեջ

Տիխանովսկայան Մինսկին մեղադրել է մարդու իրավունքները ոտնահարելու մեջ

Բելառուսի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իր երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը  միջազգային հանրության միջամտության կարիքն ունի։

Տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի առջև՝ նա Մինսկի իշխանություններին մեղադրել է խաղաղ ցուցարարների կոշտ ձերբակալությունների, ծեծի և սեռական բռնությունների համար՝ կոչ անելով շտապ կարգով մոնիթորինգային խումբ ուղարկել՝ այդ փաստերը պարզելու նպատակով։

Բելառուսական իշխանությունները մեղադրանքները հերքում են ։ «Ձերբակալվածների նկատմամբ սեռական բռնությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել։ Չի հաստատվում նաև անհետ կորածների վերաբերյալ տեղեկությունը։ Երկրում քաղբանտարկյալների առկայության մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Բելառուսի ներկայացուցիչ Յուրի Ամբրազևիչը՝ պահանջելով դադարեցնել Տիխանովսկայայի ելույթի հեռարձակումը։

Փոխանցում է euronews-ը։