ԵՄ երկրներում նոր սահմանափակումներ են մտցվում

Եվրոպական երկրներում ամեն օր աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Կառավարությունները շարունակում են խստացնել վարակի դեմ պայքարի միջոցները։
Իսպանիայում, որտեղ համավարակի ողջ ընթացքում վարակվել է առնվազն 640 հազար մարդ, նկատվում են Covid-19-ի լոկալ բռնկումներ։ Մադրիդի ինքնավար շրջանի իշխանությունները մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ են մտցրել 37 գոտիներում։ Դա վերաբերում է տարածաշրջանի բնակչության 13 %-ին։
Ֆրանսիայում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 13 215-ով՝ ռեկորդային ցուցանիշ կարանտինը չեղարկելուց հետո։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 123 հիվանդ։ Հիմա հիմնականում վարակվում են երիտասարդ մարդիկ, բայց աճում է նաև 75-ից բարձր տարիք ունեցող հիվանդների թիվը։
Իսրայելում հրեական Նոր տարուց ընդամենը մի քանի ժամ առաջ մեկնարկել է երկրորդ խիստ կարանտինը, որը կտևի երեք շաբաթ։ Իսրայելը, այդպիսով, առաջին երկիրն է, որտեղ կորոնավիրուսի համավարակի շրջանում երկրորդ կարանտինն է հայտարարվում։
Փոխանցում է euronews-ը։