19.09.2020 23:21

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։3 (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։3 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Երկրորդ տուրում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն ընդունեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Դաշտի տերերի գոլը խփեց թիմի նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը։

«Քրիսթալ Փելասի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Զահան։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Էնդրոս Թաունսենդը։

«Քրիսթալ Փելասը» երկու հաղթանակից հետո երկրորդ տեղում է։ Առաջատար «Էվերտոնը» նույնպես տարել է երկու հաղթանակ եւ գոլերի տարբերությամբ է գերազանցում «Քրիսթալ Փելասին»։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։3

Դոնի վան դե Բեկ, 80 - Էնդրոս Թաունսենդ, 7, Ուիլֆրիդ Զահա, 74, 11մ, 85

Չիրացրած 11մ՝ Ջորդան Այու («Քրիսթալ Փելաս»), 72