20.09.2020 09:28

Հռոմ․ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

Հռոմ․ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմի «Մասթերս 1000» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում առավելության հասավ գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի նկատմամբ։ 2 ժամ 12 րոպե տեւած պայքարն ավարտվեց 6։3, 4։6, 6։3 հաշվով։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի նորվեգացի Կասպեր Ռուուդը, որը պարտության է մատնել իտալացի Մատեո Բերետինիին՝ 4։6, 6։3, 7։6 (7։5)։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,854 միլիոն եվրո է։