20.09.2020 12:30

Պաշտոնական․«Լիվերպուլը» ձեռք է բերել Դիոգու Ժոտային

Պաշտոնական․«Լիվերպուլը» ձեռք է բերել Դիոգու Ժոտային

23-ամյա պորտուգալացի հարձակողական կիսապաշտպան Դիոգու Ժոտան «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»։

Լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Լիվերպուլը» Ժոտայի համար կվճարի 43 միլիոն եվրո եւ կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանում Ժոտան անցկացրել է 34 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: