20.09.2020 05:06

«Տոտենհեմը» գնեց «Ռեալի» խաղացողին

«Տոտենհեմը» գնեց «Ռեալի» խաղացողին

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»։

23-ամյա ֆուտբոլիստը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Տոտենհեմը» Ռեգիլոնի համար կվճարի 30 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանը Ռեգիլոնը վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Սեւիլիայում»՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր։