19.09.2020 12:10

Մահացել է ԱՄՆ գերագույն դատարանի ամենատարեց անդամը

Մահացել է ԱՄՆ գերագույն դատարանի ամենատարեց անդամը

Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ում վախճանվել է երկրի Գերագույն դատարանի ամենատարեց անդամը՝ 87-ամյա Ռութ Բեյդեր Գինզբուրգը։ Նա Միացյալ Նահանգներում երկրորդ կինն էր, որ դարձել էր Գերագույն դատարանի անդամ և այդ պաշտոնում մնացել 27 տարի՝ համարվելով լիբերալ և առաջադեմ հանրության կուռքը։

«Նա զարմանալի կին էր, համաձայնեք դրան թե ոչ, զարմանալի կին էր, որ զարմանալի կյանք է ունեցել։ Ես իսկապես վշտացած եմ»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Ցավակցություն է հայտնել նաև Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը։ «Նա ամերիկյան բարձրագույն գաղափարներն էր դավանում՝ արդարություն, հավասարություն և օրենք։ Ռութ Բեյդեր Գինզբուրգը բոլորիս էր պաշտպանում»։

ԱՄՆ գերագույն դատավորները նշանակվում են ցմահ։ Հանրապետական Դոնալդ Թրամփը կարող է այդ պաշտոնում իր թեկնածուին առաջադրել, որին պետք է հավանություն տա Սենատը։ Սակայն Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Գինզբուգի հաջորդին հարկավոր է նշանակել նախագահական ընտրություններից հետո։

Փոխանցում է euronews-ը։