20.09.2020 21:39

«Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» ընդունեց չեմպիոն «Լիվերպուլին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի նկատմամբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ «Չելսիի» դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենրը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» թվային առավելությունը գոլերի վերածեց երկրորդ խաղակեսում։ Չորս րոպեում դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն։

Վերջնամասում «Չելսին» ուներ հաշիվը կրճատելու հնարավորություն, սակայն իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն արդյունավետ չիրացրեց 11 մետրանոց հարվածը։

«Լիվերպուլում» նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, որի նախորդ ակումբը Մյունխենի «Բավարիան» էր։

«Լիվերպուլը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Էվերտոնին», «Արսենալին» եւ «Քրիսթալ Փելասին»։ «Չելսին» 3 միավորով 10-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 0։2 (տեսանյութ)

Սադիո Մանե, 50, 54

Չիրացրած 11մ՝ Ժորժինյո («Չելսի»), 73

Հեռացում՝ Անդրեաս Կրիստենսեն, 45+1