21.09.2020 11:31

Արտուրո Վիդալը Միլանում է եւ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

Արտուրո Վիդալը Միլանում է եւ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

33-ամյա չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ժամանել է Միլան եւ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ, որի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլիստի տեսաողջույնը։

Արտուրո Վիդալը համաձայնության էր հասել «Բարսելոնայի» հետ պայմանագրի վաղաժամ խզման մասին։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021թ․ հունիս։

Վիդալն «Ինտերի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:Նա «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Վիդալը հանդես է եկել նաեւ «Կոլո-Կոլոյում», «Բայերում» եւ «Յուվենտուսում»։