21.09.2020 12:00

«Մանչեսթեր Սիթին» ունի նոր ավագ

«Մանչեսթեր Սիթին» ունի նոր ավագ

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ավագը նոր մրցաշրջանում կլինի Բրազիլիայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Ֆերնանդինյոն, հաղորդում է Sportsmail-ը։

Մանչեսթերյան թիմի նախորդ ավագը իսպանացի Դավիդ Սիլվան էր, որը ազատ գործակալի կարգավիճակում միացել է իսպանական «Ռեալ Սոսյեդադին»։

Ֆերնանդինյոն 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն։