21.09.2020 12:31

Ռակիտիչ․ Մեսսին և Սուարեսը իմ ընկերները չեն եղել

Ռակիտիչ․ Մեսսին և Սուարեսը իմ ընկերները չեն եղել

Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով «Բարսելոնայից» տեղափոխվեց «Սևիլյա», անկեղծացել է, որ մոտ հարաբերություններ չի ունեցել Լեո Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ, տեղեկացնում է Sport.es-ը։ 

«Նրանք իմ ընկերները չէին: Դժվար է ընկերություն անել բոլորի հետ, քանի որ թիմում 23-24 ֆուտբոլիստ է հանդես գալիս: 

Նրանք իմ խաղընկերներն էին, որոնց հետ հրաշալի 6 տարիներ եմ անցկացրել: Հարգում եմ այդ տղաներին»,- ասել է Ռակիտիչը:

 

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: