21.09.2020 12:26

121 նոր դեպք, 29 ապաքինված

121 նոր դեպք, 29 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 47 հազար 552 է:

Ապաքինվել է եւս 29 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 42 հազար 637 է:

Մինչ այս պահը իրականացվել է 265 հազար 241 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 692 մարդ:

Մահացել  է 6 քաղաքացի:

Պացիենտները եղել են 84 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 65 (կին), 61 (տղամարդ), 60 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 936:

287 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: