21.09.2020 13:39

Տիխանովսկայան Բրյուսելում

Տիխանովսկայան Բրյուսելում

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Բրյուսելում հանդիպելու է Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրախորհրդարանի անդամների հետ։

Ինչպես ակնկալվում է, նախարարները քննարկելու են բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Երկրում չեն դադարում բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները չեն վստահում ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի վարկածին։

Եվրամիությունը մտադիր է պատժել Բելառուսի իշխանություններին խաղաղ ցուցարաների դեմ ուժ կիրառելու համար և պաշտպանել նոր ընտրությունների անցկացումը։ Սպասվում է, որ պատժացուցակում կընդգրկվի մոտավորապես 40 հոգի։ Եվրոպացի քաղաքական գործիչները դեռ քննարկում են, թե արդյո՞ք ցուցակում պետք է ընդգրկել նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Փոխանցում է BBC-ն։