21.09.2020 06:27

Չինական և ռուսաստանյան պատվաստանյութերը՝ աշխարհաքաղաքական խնդիր ԱՄՆ-ի համար

Չինական և ռուսաստանյան պատվաստանյութերը՝ աշխարհաքաղաքական խնդիր ԱՄՆ-ի համար

Չինաստանի և Ռուսաստանի կողմից կորոնավիրուսի պատվաստանյութերի զանգվածային կիրառումը՝ մինչև դրանց կլինիկական փորձարկումների ավարտը, անսպասելիորեն լուրջ աշխարհաքաղաքական խնդիր է դառնում Միացյալ Նահանգների համար, գրում է Washington Post-ը։

Չինական Sinopharm ընկերությունը հայտարարել է, որ իր մշակած երկու պատվաստանյութերից մեկի խմբաքանակը կտրամադրի Արաբական Միացյալ Էմիրություններին՝ այդպիսով նախապատվություն տալով ԱՄՆ դաշնակցին, այլ ոչ թե սեփական քաղաքացիներին։

Միևնույն ժամանակ, ազգային բարեկեցության ռուսաստանյան հիմնադրամը պայմանագիր է կնքել Հնդկաստանին «Спутник V» պատվաստանյութի 100 միլիոն չափաքանակ մատակարարելու վերաբերյալ։

Այս գործողությունները արևմտյան քաղաքական գործիչներին անակնկալի են բերել։ Առողջապահության ոլորտի ամերիկացի մասնագետներն ասում են, որ Միացյալ Նահանգները չպետք է, ի պատասխան, շտապի սեփական պատվաստանյութի արտադրության հարցում։ Սակայն արդյունքում՝ Չինաստանը և Ռուսաստանը մի քանի ամիս միակ երկրները կլինեն, որոնք այդքան արժեքավոր դիվանագիտական գործիք կունենան։ Այսինքն՝ հաջորդ տարի Չինաստանը և Ռուսաստանը կարող են զգալիորեն մեծացնել իրենց աշխարհաքաղաքական ազդեցությունը՝ խախտելով կանոնները և շուտափույթ կերպով սեփական պատվաստանյութերն արտադրելով։ Ընդ որում, հավանականություն կա, որ այդ պատվաստանյութերը  անհրաժեշտ արդյունքը չեն էլ ունենա, նշում է պարբերականը։

Փոխանցում է BBC-ն։