22.09.2020 11:31

115 նոր դեպք, 39 ապաքինված

115 նոր դեպք, 39 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 115 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 47 հազար 667 է:

Ապաքինվել է եւս 39 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 42 հազար 676 է:

Մինչ այս պահը իրականացվել է 266 հազար 66 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 765 մարդ:

Մահացել  է 2 քաղաքացի:

Պացիենտները եղել են 83 (կին) եւ 69 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 938:

288 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: