22.09.2020 04:29

Բրիտանիան խստացնում է համավարակի դեմ պայքարի միջոցառումները

Բրիտանիան խստացնում է համավարակի դեմ պայքարի միջոցառումները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կառավարական Cobra արտակարգ կոմիտեի նիստ է անցկացնելու, որում, ինչպես սպասվում է, կհամաձայնեցվի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցառումների նոր լրակազմը։ Դրանից առաջ Ջոնսոնը հանդիպել է Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդների, ինչպես նաև կառավարության անդամների  հետ։

Հաղորդվում է, որ վարչապետը չի բացառում Անգլիայում երկշաբաթյա մինի-կարանտին մտցնելու հնարավորությունը, ինչը ենթադրում է փաբերի և ռեստորանների փակում, սակայն դպրոցները և ձեռնարկությունները կարող են շարունակել աշխատել։

Նախորդ օրը կառավարության գիտական խորհրդականներ Քրիս Ուիթին և Պատրիկ Ուոլլանսը հայտարարել են, որ եթե ոչինչ չարվի, ապա հոկտեմբերի կեսերին Բրիտանիայում կարող է օրական վարակման 50 հազար նոր դեպք լինի, ինչը նոյեմբերի կեսերին կհանգեցնի օրվա ընթացքում 200-ից ավելի մահերի։ Նրանք նշել են, որ հակառակ կանխատեսումների՝ վիրուսը ավելի մեղմ չի դարձել, քան ապրիլին էր։

Փոխանցում է BBC-ն։