22.09.2020 04:58

Բրյուսելում համաձայնության չեն եկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների հարցում

Բրյուսելում համաձայնության չեն եկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների հարցում

Սվետլանա Տիխանովսկայան Եվրամիությանը կոչ է արել «քաջություն» դրսևորել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ քայլեր ձեռնարկելիս։

Բրյուսելում այցելելով Եվրոպական խորհրդարան՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն պատգամավորներին ցույց է տվել իր հայրենակիցների լուսանկարները, որոնց ձերբակալել ու խոշտանգել են իրավապահները։

Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ կեղծված ընտրություններին հաջորդած 44 օր ակտիվ բողոքի ցույցերից հետո Մինսկում ոչինչ չի փոխվել, նա Եվրամիությանը խնդրել է պատժամիջոցներ կիրառել։

«Մենք հիմա հասկանում ենք, որ շատ ենք ջանք թափել, որ ինքնուրույն կերպով լուծենք այդ խնդիրը, միայն բելառուսի ժողովրդի ուժերով,- ասել է Տիխանովսկայան։- Բայց հիմա ես հասկանում եմ, որ մեզ դրսից օգնություն է հարկավոր»։

Սակայն ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում, նույնիսկ քաղաքական կամքի առկայության պարագայում։

Կիպրոսը հայտարարել է, որ կարգելափակի պատժամիջոցները, եթե նույնպիսի միջոցներ չձեռնարկվեն Թուրքիայի դեմ՝ իրենց տնտեսական բացառիկ գոտում նրա ապօրինի հորատումների համար։

Վերջնական որոշումը կայացնելու են ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները, որոնք հինգշաբթի հավաքվելու են արտաքին քաղաքականության հարցերով արտակարգ գագաթնաժողովի։

Փոխանցում է euronews-ը։