22.09.2020 05:36

Մակրոն․ «Մեր տանը անկարգություն է տիրում»

Մակրոն․ «Մեր տանը անկարգություն է տիրում»

«Մեր ընդհանուր տամը անկարգություն է տիրում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմայուել Մակրոնը՝ տեսաուղերձով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ։

Ափսոսանք հայտնելով Միավորված ազգերի կազմակերպության իրավիճակի կապակցությամբ՝ Մակրոնն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերականգնել երկրների համատեղ աշխատանքը և օրինակ է բերել կլիմայի փոփոխությունները և պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ։

«Մեր ընդհանուր տանը անկարգություն է տիրում, ինչպես և մեր աշխարհում։ Նրա հիմքերը խարխլվում են, նրա պատերը ճաքեր են տալիս, երբեմն՝ նրանց հարվածների տակ, ովքեր կառուցել են դրանք։ Տաբուները, որոնք անխախտ էին համարվում, չեղարկվում են՝ ռազմական ներխուժում, քիմիական զենքի կիրառում, զանգվածային ձերբակալություններ՝ սրանք անպատիժ են մնում։ Իրավունքները, որոնք երաշխավորված էին համարվում, խախտվում են։ Եվ մեր միջազգային համակարգը, որ գերի է դարձել մեր մրցակցությանը, այլևս ի վիճակի չէ պատժելու այդ խախտումների համար»,- ասել է Մակրոնը։

Մինչդեռ ԱՄՆ-ը, կարծես այդ տարաձայնությունները հաստատելու համար, նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ միջուկային զենք ստեղծելու նրա ծրագրի համար, հայտարարելով, որ այդ պատժամիջոցներն ապահովում են ՄԱԿ-ի արգելքը Թեհրանին զենք մատակարարելու վերաբերյալ, և պահանջել է, որ Եվրամիությունը հետևի իր օրինակին։

«Այդ գործողություններով մենք շատ պարզ հասկացնում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ-պետություն այդ պատժամիջոցները պահպանելու պատասխանատվություն է կրում։ Դա, անշուշտ, վերաբերում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային։ Մենք հույս ունենք, որ այդ երկրները կհետևեն այդ պատժամիջոցների կատարմանը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։

ՄԱԿ-ն արդեն հայտարարել է, որ պատժամիջոցների հարցը որոշելը Վաշինգտոնից կախված չէ, իսկ եվրոպական պետություններն էլ նշել են, որ ԱՄՆ-ը դրա օրինական լիազորությունները չունի։

Փոխանցում է euronews-ը։