22.09.2020 06:12

Թրամփը հրաժարվել է մեկնաբանություն տալ Նավալնիի թունավորման վերաբերյալ

Թրամփը հրաժարվել է մեկնաբանություն տալ Նավալնիի թունավորման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատասխանել մամուլի այն հարցին, թե իր կարծիքով՝ ով է կանգնած Ալեքսեյ Նավալնիի թունավորման ետևում։ Այդ մասին տեղեկացրել է ABC News հեռուստաալիքը։

Սպիտակ տանը  մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «ձեր կարծիքով՝ Ռուսաստանում ո՞վ է թունավորել Ալեքսեյ Նավալնիին», Թրամփը նախ խնդրել է կրկնել հարցը, ապա հայտարարել, թե «մենք այդ մասին ուրիշ անգամ կխոսենք»։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ին,  Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այս պահին ապացույցներ և տեղեկություններ չունի Նավալնիի թունավորման վերաբերյալ, ապա հավելել էր, թե շատ կզայրանա, եթե իմանա, որ քաղաքական գործչին «Նովիչոկով» թունավորելու լուրը հաստատվել է։

Փոխանցում է tvrain-ը։