22.09.2020 06:52

Մերկելի կարծիքով՝ զարգացման համար ՄԱԿ-ին բարեփոխումներ են պետք

Մերկելի կարծիքով՝ զարգացման համար ՄԱԿ-ին բարեփոխումներ են պետք

Զարգացման և ժամանակակից մարտահրավերներին պատասխանելու համար Միավորված ազգերի կազմակերպությունը բարեփոխումների կարիք ունի, և Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և մասնակցել այդ գործընթացին, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը։

Այս մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստում՝ նվիրված կազմակերպության 75-ամյակին։

«Գլոբալ խնդիրները պահանջում են համաձայնություն և համագործակցություն՝ անկախ ազգային սահմաններից»,- ասել է Մերկելը՝ օրինակ բերելով կորոնավիրուսի համավարակը։

Ընդ որում՝ նա նշել է, որ «շատ հաճախ Անվտանգության խորհուրդը հայտնվում է արգելափակման մեջ», երբ հարկավոր է լինում կարևոր որոշումներ ընդունել։ «Մեզ բարենորոգումներ են պետք՝ հետագա զարգացման համար, ՄԱԿ-ը պետք է շարունակի զարգանալ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք պատասխան տալու 21-րդ դարի մարտահրավերներին»։

Փոխանցում է tass-ը։