22.09.2020 15:21

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլ է տվել ևս մի պատվաստանյութի փորձարկում

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլ է տվել ևս մի պատվաստանյութի փորձարկում

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որ մշակվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ․ Չումակովի անվան իմունակենսաբանական դեղամիջոցների հետազոտության և մշակման Դաշնային գիտական կենտրոնում։

«Covid-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումը կսկսվի մոտ ժամանակներս Կիրովում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում։ Նախատեսված է, որ փորձարկմանը կմասնակցեն ավելի քան 3 հազար կամավորներ, ինչը կհամապատասխանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային կարգավորիչների պահանջներին և թույլ կտա հետազոտություններն ապահովել հավաստի գիտական տվյալների ծավալով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունում նշել են, որ կամավորներին կտրամադրվի ամբողջական տեղեկությունը ընթացակարգի վերաբերյալ, հնարավոր օգուտները, ռիսկերը և անհարմարությունները։ Պատվաստումից հետո կամավորները ստացիոնար պայմաններում կմեկուսացվեն 16 օր, որտեղ նրանք կլինեն բժիշկների հսկողության տակ։

«Մենք նախատեսում ենք կլինիկական փորձարկումներն ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին»,- ասել է կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Անդար Իշմուխամետովը։

Փոխանցում է tass.ru-ն։