22.09.2020 07:42

Թրամփ․ ԱՄՆ ԶՈւ-ի ուժասպառության պատճառը մասնակցությունն է պատերազմներին արտասահմանում

Թրամփ․ ԱՄՆ ԶՈւ-ի ուժասպառության պատճառը մասնակցությունն է պատերազմներին արտասահմանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ երկրի զինված ուժերի «հյուծվածության» պատճառներից մեկը արտասահմանում պատերազմներին մասնակցելն է։

«Երբ ես ստանձնեցի պաշտոնը, զինված ուժերն ամբողջովին ուժասպառ էին, ինքնաթիռները, ամեն ինչ հյուծված էր,- Դեյթոնում (Օհայո նահանգ) հանրահավաքում հայտարարել է Թրամփը։- Այժմ մենք նոր հրթիռներ, տանկեր, ինքնաթիռներ, ռմբակոծիչներ, կործանիչներ ունենք»։

Թրամփը կրկին շեշտել է, որ բացասական իրավիճակի պատճառներից մեկը ԱՄՆ-ի մասնակցությունն էր արտասահմանյան հակամարտություններին։ «Ես այնքան շատ հիմար պատերազմներ եմ տեսել։ Այնքան էլ հեշտ չէ դուրս բերել զինված ուժերը, ռազմարդյունաբերական համալիրը»,- նշել է նա՝ առաջին հերթին հիշատակելով Աֆղանստանը։

Թրամփի պնդմամբ՝ Իրաքում ԱՄՆ շատ փոքր զորաքանակ կա, ավելի քիչ է ամերիկյան ներկայությունը Սիրիայում։ «Պետք չէր մտնել Մերձավոր Արևելք, դա ամենավատ որոշումն էր»,- համոզված է Սպիտակ տան ղեկավարը։

Փոխանցում է tass-ը։