22.09.2020 17:03

Վենեսուելան դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ Մադուրոյի

Վենեսուելան դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ Մադուրոյի

Վենեսուելայի կառավարությունը նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները համարում է ագրեսիայի ևս մի գործողություն ԱՄՆ-ի կողմից։

Այդ մասին երեկ հայտարարել է հարավամերիկյան այդ հանրապետության ԱԳՆ-ն։

«Վենեսուելան միջազգային ողջ հանրությանը տեղեկացնում է նոր ագրեսիայի ակտի մասին ԱՄՆ կառավարության կողմից, որը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ առանց որևէ հիմքի միակողմանի պատժամիջոցներ է սահմանել՝ իր կողմից Իրանի, Վենեսուեալայի և գլխավորապես ՄԱԿ-ի ողջ բազմակողմ համակարգի դեմ տարվող ագրեսիվ կամպանիայի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես շեշտում են Վենեսուելայի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի Կարակասի արտաքին քաղաքականության և Թեհրանի նկատմամբ նրա վերաբերմունքի վրա։

Փոխանցում է tass-ը։