22.09.2020 09:28

Սպիտակ տունը կրճատում է «անարխիայի քաղաքների» ֆինանսավորումը

Սպիտակ տունը կրճատում է «անարխիայի քաղաքների» ֆինանսավորումը

Դոնալդ Թրամփի վարչակազմը երեք քաղաքների է նշել, որոնք կկորցնեն դաշնային բյուջեից ֆինանսավորվելու մի մասը՝ դրանցում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով։ Սպիտակ տունն այդ քաղաքների իշխանություններին նախատում է, որ նրանք խրախուսում են հանցավորությունը։

«Անարխիստների իշխանության տակ հայտնված» քաղաքների ցանկում, որ կազմել է Սպիտակ տունը, հայտնվել են Փորթլենդը, Սիեթլը և Թրամփի հայրենի քաղաքը՝ Նյու Յորքը։ ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ ներկայացվում է այդ քաղաքներում հանցավորության մակարդակը և ոստիկանության գործողությունների վերլուծությունը, որ դաշնային իշխանություններն անբավարար են համարում։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ դաշնային բյուջեի փողերը իզուր վատնվեն, քանի դեռ բնակիչների անվտանգությունը վտանգված է»,- ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը Փորթլենդի, Սիեթլի և Նյու Յորքի իշխանություններին կոչ է արել «փոխել ընթացքը և սկսել ավելի լուրջ վերաբերվել պետության տարրական պարտականություններին՝ սեփական քաղաքացիների պաշտպանությանը»։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն երկուշաբթի հայտարարել է, որ Սպիտակ տան այդ քայլը քաղաքական հնարք է։

Փոխանցում է BBC-ն։