22.09.2020 17:50

Մալայզիա․ ՄԱԿ-ը պետք է երաշխավորի Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար հասանելիություն

Մալայզիա․ ՄԱԿ-ը պետք է երաշխավորի Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար հասանելիություն

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է բոլոր պետություններին երաշխավորի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հավասար հասանելիություն։

Այդ մասին երեկ  ՄԱԿ-ի ԳԽ նիստում հայտարարել է Մալայզիայի վարչապետ Մուհիդդին Յասսինը։

«Covid-19-ի համավարակն այդքան կյանքեր խլեց, բացահայտեց մեր առողջապահական համակարգերի իսկական կարողություններն ու արդյունավետությունը։ Սոցիալ-տնտեսական հետևանքները նույնպես լուրջ կլինեն։ Պատվաստանյութի ի հայտ գալուց հետո հարկավոր է երաշխավորել, որ այն հասանելի լինի բոլոր ազգերին ու պետություններին, այստեղ ոչ մի խտրականություն չպետք է լինի։ Եվ այդ հարցում ՄԱԿ-ը պետք է իր դերը կատարի,- ասել է Մալայզիայի վարչապետը։- Մենք պետք է հասկանանք, որ համավարակն ինքը ոչ մի խտրականություն թույլ չի տվել, և մեր պատասխանը նույնպիսին պետք է լինի»։

Փոխանցում է tass.ru-ն։