23.09.2020 09:00

Ջոկովիչը հաղթեց Հռոմի «Մասթերսում» եւ գերազանցեց Նադալի նվաճումը

Ջոկովիչը հաղթեց Հռոմի «Մասթերսում» եւ գերազանցեց Նադալի նվաճումը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով ավարտվեց Հռոմում անցկացված «Մասթերս» շարքի մրցաշարը։

Եզրափակիչում սերբ թենիսիստը 1 ժամ 54 րոպեում 7։5, 6։3 հաշվով պարտության մատնեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին, որն առաջին անգամ հանդես եկավ «Մասթերսի» եզրափակիչում։

Ջոկովիչը նվաճեց 81-րդ տիտղոսը կարիերայում։ Նա 5-րդ անգամ դարձավ Հռոմի մրցաշարի հաղթող։

«Մասթերսի» մրցաշարերում սա Ջոկովիչի 36-րդ տիտղոսն էր եւ նա գերազանցեց իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 35 անգամ է հաղթել «Մասթերսում»։