23.09.2020 09:29

Համբուրգ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Համբուրգ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Համբուրգի ATP500 շարքի մրցաշարում՝ առաջին շրջանում առավելության հասնելով գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ։ 2 ժամ 37 րոպե տեւած պայքարն ավարտվեց 7:6 (7:5), 4:6, 7:5 հաշվով։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչի եւ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի դիմակայության հաղթողը։

Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն եվրո է։