23.09.2020 11:31

Պաշտոնական․32-ամյա Ռակիտիչն ավարտեց կարիերան Խորվաթիայի հավաքականում

Պաշտոնական․32-ամյա Ռակիտիչն ավարտեց կարիերան Խորվաթիայի հավաքականում

«Բարսելոնայից» «Սեւիլիա» վերադարձած 32-ամյա կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ավարտել է կարիերան Խորվաթիայի ազգային հավաքականում, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ «շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստին ամեն ինչի համար»։

Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականում մասնակցել է 106 հանդիպման, խփել 15 գոլ։

2018-ին նա ազգային թիմի հետ դարձավ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության փոխչեմպիոն։