23.09.2020 12:00

Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի 3 դեպք է գրանցվել

Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի 3 դեպք է գրանցվել

Անգլիական Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի նախորդ թեստավորման արդյունքում գրանցվել է 3 դրական թեստ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 14-20-ը կորոնավիրուսի թեստ են հանձնել 1574 ֆուտբոլիստներ ու ակումբների աշխատակիցներ: Վարակվածները կմեկուսացվեն 10 օրով:

Պրեմիեր լիգան հայտնել է, որ տեղեկություններ չի հրապարակելու վարակված ֆուտբոլիստների ու ակումբների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: