23.09.2020 12:36

«Ռոմային» գրանցվել է տեխնիկական պարտություն

«Ռոմային» գրանցվել է տեխնիկական պարտություն

«Ռոմային» գրանցվել է 0։3 հաշվով տեխնիկական պարտություն «Վերոնայի» հետ Իտալիայի առաջնության առաջին տուրի խաղում, որն ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0, հաղորդում է Իտալիայի առաջնության պաշտոնական կայքը։ «Ռոման» պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածել։

Հանդիպմանը մասնակցած Գվինեայի հավաքականի կիսապաշտպան Ամադու Դիավան նոր մրցաշրջանի համար հայտում ընդգրկված է որպես մինչեւ 22 տարեկան խաղացող, թեեւ հուլիսի 17-ին դարձել է 23 տարեկան։

Ա Սերիայից «Ռոմային» առաջնության մեկնարկից առաջ զգուշացրել են սխալի մասին, սակայն մայրաքաղաքային ակումբը փոփոխություն չի կատարել, քանի որ 23-ից բարձր տարիքի ֆուտբոլիստների չորս տեղ դեռ ազատ է։ Այդ հիմնավորմամբ, հռոմեական ակումբը բողոքարկել է որոշումը, սակայն ապարդյուն։

2016թ․ օգոստոսին «Սասուոլոն» Իտալիայի առաջնության խաղում «Պեսկարային» 2։1 հաշվով հաղթելուց հետո նման սխալի համար ստացել էր տեխնիկական պարտություն 0։3 հաշվով։