23.09.2020 05:00

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Վիլյառեալ»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Վիլյառեալ»

20-ամյա իսպանացի պաշտպան Խորխե Կուենկան «Բարսելոնայից» տեղափոխվեց «Վիլյառեալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանական ակումբի նրա տրանսֆերի համար վճարել է 2,5 միլիոն եվրո։ «Բարսելոնան» կստանա նաեւ 4 միլիոն եվրո բոնուս։

Կատալոնական ակումբն ունի Խորխե Կուենկան վերադարձնելու առաջնահերթային իրավունք։ Եթե «Վիլյառեալը» Կուենկային վաճառի այլ ակումբի, «Բարսելոնան» կստանա տրանսֆերի գումարի 20 տոկոսը։

«Վիլյառեալը» Կուենկայի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանը նա վարձակալությամբ կանցկացնի Սեգունդայում հանդես եկող «Ալմերիայում»։