23.09.2020 05:45

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

«Բարսելոնան» գլխավորել է 2019/20թթ․ մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակած ակումբների ցանկը: Այն կազմել է Deloitte խորհրդատվական ընկերությունը:

Կատալոնական ակումբը մրցաշրջանի ընթացքում ստացել է իր համար ռեկորդային՝ 840,8 մլն եվրո եկամուտ, ինչը 22%-ով ավելի է անցած տարվա ցուցանիշից: «Բարսելոնան» առաջին անգամ է գլխավորել վարկանիշային ցուցակը: 

2019/20թթ․ մրցաշրջանում ամենամեծ եկամուտ ունեցած ակումբների լավագույն տասնյակը․

1․ «Բարսելոնա»՝ 840,8 մլն եվրո
2․ «Ռեալ Մադրիդ»՝ 757,3 մլն
3․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 711,5 մլն
4․ «Բավարիա»՝ 660,1 մլն
5․ ՊՍԺ՝ 635,9 մլն
6․ «Մանչեսթեր Սիթի»՝ 610,6 մլն
7․ «Լիվերպուլ»՝ 604,7 մլն
8․ «Տոտենհեմ»՝ 521,1 մլն
9․ «Չելսի»՝ 513,1 մլն
10․ «Յուվենտուս»՝ 459,7 մլն