23.09.2020 03:21

210 նոր դեպք, 350 ապաքինված

210 նոր դեպք, 350 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 47 հազար 887 է:

Ապաքինվել է եւս 350 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 43 հազար 26 է:

Մինչ այս պահը իրականացվել է 268 հազար 322 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 617 մարդ:

Մահացել  է 4 քաղաքացի:

Պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) եւ 54 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 942:

292 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: