23.09.2020 03:55

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ  է ունեցել ՄԱԿ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձի ձևաչափով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում։

Նա խոսել է կորոնավիրուսի համավարակի, համաշխարհային առևտրի համար պատժամիջոցները չեղարկելու կարևորության, տիեզերքում զենքի տեղադրումն արգելելու անհրաժեշտության և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների՝ վետոյի իրավունքը պահպանելու մասին։

Պուտինն իր խոսքն սկսել է այն հիշեցմամբ, որ այս տարի աշխարհը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակները՝ «երկու՝ ընդմիշտ իրար հետ կապված իրադարձությունների», որոնց նշանակությունն անհնար է գերագնահատել։

ՌԴ նախագահը նշել է, որ ՄԱԿ-ն արժանավայել կերպով է կատարում իր գլխավոր առաքելությունը՝ պահպանում է խաղաղությունը, բայց ինչպես յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն՝ «չպետք է կարծրանա, այլ պետք է հարմարվի ավելի ու ավելի բարդացող, բազմաբևեռ, բազմաչափ դարձող ժամանակակից աշխարհի իրողություններին»։

Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր մարմնի՝ Անվտանգության խորհրդի վերափոխման հարցին՝ Պուտինը ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել մշտական անդամների վետոյի իրավունքը։

Փոխանցում է BBC-ն։