23.09.2020 12:35

ՄԱԿ․ «Սառը պատերազմ թույլ չտալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև»

ՄԱԿ․ «Սառը պատերազմ թույլ չտալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը, ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, կոչ է արել խուսափել սառը պատերազմից, այս անգամ՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։

Կազմակերպության ղեկավարը հիշեցրել է երկու տերությունների միջև արդեն իսկ ընթացող տնտեսական պատերազմի և համավարակի պատճառով հարաբերությունների լարման մասին։

«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ նոր սառը պատերազմից խուսափելու համար։ Հիմա մենք շատ վտանգավոր ուղղությամբ ենք ընթանում։ Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ հայտնվելու մի իրավիճակում, եթե աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները  մոլորակի վրա «մեծ խզում» առաջացնեն՝յուրաքնչյուրն իր առևտրային և ֆինանսական կանոններով շահերով և արհեստական բանականությամբ»,- ասել է Գութերիշը։

Տեսակապով ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում՝ Դոնալ Թրամփը, ըստ էության, մեղադրել է Չինաստանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ գաղտնի համաձայնության գալու և կորոնավիրուսի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ հաղորդելու մեջ։

«Մենք պետք է պատասխանատվության կանչենք այն երկրին, որն այդ վարակը բերեց՝ Չինաստանին։ Չինական կառավարությունը և ԱՀԿ-ն, որը Չինաստանի ազդեցության տակ է, անհիմն կերպով հայտարարեցին, թե ապացույցներ չկան, որ վիրուսը մարդուց մարդու է անցնում։ Հետո էլ անհիմն կերպով հայտարարեցին, թե առանց ախտանշանների վարակվածները վտանգավոր չեն»,- հայտարարել է Թրամփը։

Իր հերթին՝ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը հայտարարել է, որ Չինաստանը շահագրգռված չէ հակասություններ առաջացնելու և ազդեցության ոլորտներ ստեղծելու հարցում, իսկ ի պաշտպանություն ՄԱԿ-ի ծարագրի՝ 50 մլն դոլար կհատկացնի համավարակի դեմ պայքարի նպատակով։

Փոխանցում է euronews-ը։