23.09.2020 14:00

Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը, պաշտոնակալման արարողությունն ընթանում է Մինսկի Անկախության պալատում, հաղորդել է БелТа պետական գործակալությունը։

Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, ձեռքը դնելով երկրի սահմանադրության վրա, երդվել է բելառուսերեն, այնուհետև ստորագրել է երդման ակտը, որից հետո  Բելառուսի ընտրությունների և հանրապետական հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան նրան է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահի վկայականը։

Պաշտոնակալման արարողության մասին նախապես չի հաղորդվել, ըստ էության՝ այն տեղի է ունեցել «գաղտագողի»։

Փոխանցում է Interfax-ը։