23.09.2020 16:10

ՀԴԲ-ն զգուշացրել է «արտասահմանյան օբյեկտների» կողմից ԱՄՆ ընտրությունները վարկաբեկելու պլանների մասին

ՀԴԲ-ն զգուշացրել է «արտասահմանյան օբյեկտների» կողմից ԱՄՆ ընտրությունները վարկաբեկելու պլանների մասին

ՀԴԲ-ն և Կիբեռանվտանգության և ենթակառույցների անվտանգության գործակալությունը (CISA) նախազգուշացրել են, որ «արտասահմանյան օբյեկտները» կարող են ապատեղեկատվություն տարածել 2020 թ․ ընտրությունների արդյունքների մասին։

Նշվում է, որ «արտասահմանյան օբյելտները և կիբեռհարնցագործները» կարող են օգտագործել ընտրությունների արդյունքները հաստատելու և հայտարարելու համար անհրաժեշտ ժամանակը՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով, այդ թվում՝ «տեղեկություններ հաղորդելով ընտրողների վրա ճնշումների, ընտրական ենթակառույցների վրա կիբեռգրոհների, մանիպուլյացիաների և քվեաթերթիկների կեղծման մասին»։

Նման գործողությունների նպատակը կարող է լինել «ընտրական գործընթացի վարկաբեկումը, ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության խարխլումը», նշվում է հաղորդագրության մեջ։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում տեղեկություններ ստանալ «հուսալի աղբյուրներից»,  օրինակ՝ կառավարական ընտրական կայքերից։

Փոխանցում է Interfax-ը։