23.09.2020 18:42

Սնոուդենը հերքել է ԱՄՆ իշխանություններին 5 մլն դոլար վճարելու պատրաստակամության մասին լուրը

Սնոուդենը հերքել է ԱՄՆ իշխանություններին 5 մլն դոլար վճարելու պատրաստակամության մասին լուրը

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը հերքել է այն տեղեկությունը, թե իբր ինքը համաձայնել է  Միացյալ Նահանգների կառավարությանը 5 մլն դոլար վճարել իր գրքի և հրապարակային ելույթների վաճառքից ստացված գումարից։

«CNN-ը բացարձակապես սխալ է փոխանցել այդ լուրը։ Նախ՝ դա կարգավորված չէ, և ես դրան չեմ համաձայնել։ Երկրորդը՝ այդ գործով գրաքննության մասին որոշումը կատարման ենթակա չէ, քանի դեռ ես երկրի սահմաններից դուրս եմ գտնվում, և ցանկացած դեպքում՝ ես երբևէ այդքան փող չեմ ունեցել»,- Twitter-ում գրել է Սնոուդենը։
Նույնպիսի հայտարարություն է ավելի վաղ արել Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան․

«Մեզ՝ ինձ և Սնոուդենին, այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Կարծում եմ՝ դա հերթական շահարկումն է»,- Интерфакс-ին ասել է փաստաբանը։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը  «չհայտարարելու» մասին պարտավորությունը խախատելու վերաբերյալ դատական հայց է ներկայացրել փախստական ամերիկացու դեմ՝ նրա «Անձնական գործ» գրքի հրապարակման կապակցությամբ, և հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է վերցնել Սնոուդենի գրքի ամբողջ եկամուտը։

CNN-ի տվյալներով՝ Սնոուդենը գրքի վաճառքից ստացել է 4,2 մլն դոլար։ Բացի այդ, հաղորդում է հեռուստաալիքը, վճարովի ելույթներից էլ նա ստացել է 1 միլիոն դոլարից քիչ ավելի եկամուտ։ Հեռուստաալիքը նաև տեղեկացրել էր, թե Սնոուդենը համաձայնել է հրաժարվել այդ հոնորարներից, և կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը երեքշաբթի փոխանցվել է դատարանին։

Փոխանցում է Interfax-ը։