23.09.2020 19:04

Նոր բողոքի ցույցեր Սոֆիայում

Նոր բողոքի ցույցեր Սոֆիայում

Բուլղարիայի մայրաքաղաքում իշխանությունների դեմ բողոքի ցույցին, France Presse գործակալության տվյալներով, մասնակցել է 10 հազար մարդ։ Ակցիան նվիրված է եղել Անկախության օրվան։

Ցուցարարները հանդես են գալիս թե՛ կառավարության քաղաքականության և թե՛ անձամբ կառավարության ղեկավարի դեմ՝ համոզված լինելով, որ Բոյկո Բորիսովը չափազանց սերտ կապեր ունի խոշոր բիզնեսի հետ և թաղված է կոռուպցիայի մեջ։

«Մեզ ղեկավարում են ամենաիսկական գողեր ու գանձագողեր, իսկ մենք փոփոխություններ ենք ուզում, և այդ մասին հայտարարելու միակ միջոցը փողոցային երթերն են»,- լրատվական գործակալությանն ասել է ցուցարարներից մեկը։

Ցույցի ընթացքում տեղի են ունեցել ընդհարումներ, կան տուժածներ, այդ թվում՝ նաև իրավապահներ։

Բողոքի ցույցերի մասնակիցները մերժում են երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը, քանի որ, ինչպես նրանք են ընդգծում, այդ փոփոխություններում գործադիր իշխանության պատասխանատվությունը բարձրացնելու մասին ակնարկ անգամ չկա։

Փոխանցում է euronews-ը։