23.09.2020 11:25

Բելառուսական «Наша Нива» պարբերականի գլխավոր խմբագիրը կապի դուրս չի գալիս

Բելառուսական «Наша Нива» պարբերականի գլխավոր խմբագիրը կապի դուրս չի գալիս

«Наша Нива» պարբերականի գլխավոր խմբագիր Եգոր Մարտինովիչը դադարել է կապի դուրս գալ, նրա տանը խուզարկություն է կատարվում։ Այդ մասին տեղեկացրել է «Весна» իրավապաշտպան կենտրոնը՝ հղում անելով Մարտինովիչի կնոջը՝ tut.by-ի լրագրող Ադարյա Գուշտինին։

Վերջինս պատմել է, որ սեպտեմբերի 23-ի առավոտից իրենց բնակարանում խուզարկություն է կատարվում։ Մարտինովիչը դադարել է կապի դուրս գալ, երբ շանը զբոսանքի է տարած եղել։ Ավելի ուշ նրա հարազատների հեռախոսներին SOS ազդանշանն է ստացվել։

Գուշտինը հաղորդել է, որ խուզարկությունը և ամուսնու ձերբակալությունը կապ ունեն «Новая Нива»-ում «փոփոխությունների դիջեյի» մասին հրապարակման հետ։

Ավելի վաղ Կիևյան պուրակում հակաիշխանական հանրահավաքի ժամանակ Վիկտոր Ցոյի «Փոփոխություններ» երգը առաջին անգամ միացրած դիջեյ Վլադ Սոկոլովսկին «Новая Нива»-ին պատմել էր, որ ձերբակալության ընթացքում պատժախցում իրեն ծեծել է անձամբ Բելառուսի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Բարսուկովը։

Փոխանցում է tvrain-ը։